«Մարսելը» աշխատում է «Մանչեսթեր Յունայթեդի» անգլիացի հարձակվող Մեյսոն Գրինվուդին ձեռք բերելու ուղղությամբ, հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։
Աղբյուրի տեղեկություններով՝ ֆրանսիական ակումբն արդեն պաշտոնական առաջարկ է արել «Կարմիր սատանաներին»: Ակումբները մոտ են համաձայնության գալուն։
«Մարսելը» ցանկանում է վարձակալել Գրինվուդին «Մանչեսթեր Յունայթեդից» հետագա գնման պարտավորությամբ: Մանկունյանական ակումբը չի առարկում, սակայն մտադիր է գործարքում ներառել մի կետ, որով 22-ամյա խաղացողի հնարավոր հետագա վաճառքից 40-50 տոկոս իրավունք կունենա։
Հիշեցնենք, որ նախորդ մրցաշրջանում Գրինվուդը վարձավճարով հանդես էր գալիս «Խետաֆեի» կազմում։ Նա մադրիդյան թիմում անցկացրել է 36 հանդիպում՝ դառնալով 10 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ։