Իսպանիայի հավաքականի և «Բարսելոնայի» հարձակվող Լամին Յամալը ԵՎՐՈ-2024-ի Ֆրանսիայի դեմ կայանալիք կիսաեզրափակիչից առաջ ցուցադրել է նոր սանրվածքը։
Հիշեցնենք, որ 16-ամյա պատանին ընթացիկ Եվրոյում «Ֆուրիա ռոխայի» կազմում մասնակցել է 5 հանդիպման՝ դառնալով 3 գոլային փոխանցման հեղինակ։ Ֆուտբոլիստի գործող պայմանագրի ժամկետը կատալոնական ակումբի հետ նախատեսված է մինչև 2026 թվականի ամառը: Transfermarkt-ի համաձայն՝ ֆուտբոլիստի շուկայական արժեքը կազմում է 90 միլիոն եվրո