Իսպանիայի հավաքականի և Մադրիդի «Ատլետիկոյի» հարձակվող Ալվարո Մորատայի կինը ՝ Ալիս Կամպելոն, պատասխանել է իր ամուսնու հասցեին լրատվամիջոցների հնչեցրած քննադատությանը։
«Ես ատում եմ զոհի դեր խաղալն ու սկանդալ սարքելը, բայց այս իրավիճակը կներեք ինձ նորմալ չի թվում։ Միակ բանը, որ տեսնում եմ, միջակ լրագրողն է՝ նման վերնագրով Իսպանիայի կիսաեզրափակիչից մեկ օր առաջ»,- Կամպելոյի խոսքերն է մեջբերում Daily Mail-ը։
Հիշեցնենք, որ նախօրեին՝ հուլիսի 8-ին, El Confidencial պարբերականը հրապարակեց հոդված՝ «Մորատան ավագ է, որը խայտառակում է Իսպանիային» վերնագրով։ ԵՎՐՈ-2024-ի կիսաեզրափակիչի Իսպանիա-Ֆրանսիա հանդիպումը կկայանա այսօր՝ հուլիսի 9-ին ժամը 23։00-ին։