Գերմանիայի ազգային հավաքականի և Մադրիդի «Ռեալի» նախկին կիսապաշտպան Տոնի Կրոսին հայրենի քաղաքում՝ Գրայֆսվալդում հարգանքի տուրք են մատուցել։
Քաղաքի բնակիչները իրենց լեգենդար համաքաղաքացուն շնորհակալություն են հայտնել ֆուտբոլիստի պրոֆեսիոնալ կարիերան ավարտելուց հետո՝ քաղաքի կենտրոնում ֆլեշմոբի օգնությամբ ստեղծելով «TONI 8» գրվածքը։
Հիշեցնենք, որ 34-ամյա գերմանացին ԵՎՐՈ-2024-ի քառորդ եզրափակիչի Իսպանիայի դեմ խաղում (2։1) անցկացրեց իր կարիերայի վերջին հանդիպումը։