Չարենցավանը ներկայացնող «Վանը» հայտարարել է թիմի 5 խաղացողների ակումբից հեռանալու մասին։
««Վան» ՖԱ-ը ավարտում է համագործակցությունը Սերժինյոյի, Ջեֆֆերսոն Գրանադոյի և Վարդան Շահատունու հետ։ Ակումբը շնորհակալություն է հայտնում ֆուտբոլիստներին և մաղթում լավագույնը հետագա կարիերայում»,- ասված է ակումբի տարածած հայտարարության մեջ։
Հիշեցնենք, որ ավելի վաղ թիմը հայտնել էր Վահե Գևորգյանի հետ պայմանագիր կնքելու մասին, որը 2024/25 մրցաշրջանում կգլխավորի Չարենցավանը ներկայացնող ակումբը։