Ֆիզիկական հաշմանդամություն ունեցող շախմատի միջազգային ասոցիացիայի 2024 թվականի Հաշմանդամների Շախմատի Աշխարհի Անհատական Առաջնությունը տեղի կունենա հուլիսի 19-ից 28-ը Գյումրի քաղաքում։ Այս մասին հայտնում է ՀՇՖ-ի պաշտոնական կայքը։
Հայաստանի շախմատի ակադեմիան ՝ IPCA (Ֆիզիկական հաշմանդամների շախմատի միջազգային ասոցիացիայի), Գյումրու քաղաքապետարանի, Հայաստանի ազգային պարալիմպիկ կոմիտեի և Հայաստանի շախմատի ֆեդերացիայի հետ համատեղ Սև Բերդ հուշահամալիրում կհյուրընկալի աշխարհի բազմաթիվ երկրների մասնակիցներին։
Նշվում է, որ առաջնությունը կանցկացվի շվեյցարական համակարգով, ՖԻԴԵ-ի շախմատի կանոնների համաձայն՝ 9 տուրով: