«Արսենալի» նախկին հարձակվող Յան Ռայթը կարծիք է հայտնել ԵՎՐՈ-2024-ում պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի ցուցադրած խաղի մասին։
«Դատելով իմ տեսածից՝ Ռոնալդուն այլևս թոփ մակարդակի վրա չէ: Որքան էլ նա լավ լինի, որքան էլ լավ մարզավիճակում լինի, որքան էլ նպատակասլաց լինի, պարզ է, որ հիմա նա այլևս ուժ չունի, նա չի կարողանում հաղթել մրցակցի պաշտպաններին»,- Ռայթի խոսքերը մեջբերում է Daily Mail-ը:
Հիշեցնենք, որ «Ալ-Նասրի» 39-ամյա խաղացողը մասնակցել է ԵՎՐՈ-2024-ի 5 հանդիպման՝ դառնալով մեկ գոլային փոխանցման հեղինակ։