Այսօր՝ հուլիսի 9-ին, Մյունխենի «Ալիանց Արենա» մարզադաշտում կկայանա 2024 թվականի Եվրոպայի առաջնության կիսաեզրափակիչ հանդիպումը Ֆրանսիայի և Իսպանիայի հավաքականների միջև։
Հանդիպման գլխավոր մրցավար է նշանակվել սլովենացի Սլավկո Վինչիչը, հայտնում է ՈւԵՖԱ-ի կայքը։
Մրցավարի օգնականները կլինեն սլովենացիներ Տոմազ Կլանչնիկը և Անդրազ Կովաչիչը։ Մրցավարի տեսաօգնականի (VAR) համակարգի աշխատանքի համար պատասխանատու կլինի սլովենացի Նեյց Կայտազովիչը։
Կիսաեզրափակչի ճանապարհին Իսպանիայի հավաքականը հաղթել է Վրաստանի (4:1) և Գերմանիայի (2:1 լր.ժ.) հավաքականներին: Ֆրանսիացիները ուժեղ են գտնվել Բելգիայի (1:0) և Պորտուգալիայի (1:1,11մ.՝ 5:3) հավաքականներից:
Մյուս կիսաեզրափակչում կհանդիպեն Անգլիան և Նիդերլանդները: