Ֆրանսիայի հավաքականի գլխավոր մարզիչ Դիդյե Դեշամը պատասխանել է իր թիմի խաղաոճի հասցեին հնչող քննադատություններին։
«Հասկանու՞մ եք քննադատությունը Ֆրանսիայի հավաքականի ձանձրալի խաղի վերաբերյալ»,- մամուլի ասուլիսի ժամանակ մարզչին հարցրել է շվեդ լրագրողը:
«Եթե դուք այդքան հոգնել եք մեր ցուցադրած խաղից՝ դիտեք մեկ այլ հաղորդում։ Ես կասեմ, որ դա նորմալ է, պարտադիր չէ դիտել մեր հանդիպումները»,- Դեշամի խոսքը մեջբերում է Mundo Deportivo-ն։
«Սա յուրահատուկ մրցաշար է բոլորի համար, որտեղ ավելի քիչ գոլեր են գրանցվում, քան նախկինում: Մենք հնարավորություն ունենք կիսվել զգացմունքներով, գոհացնել ֆրանսիացիներին մեր արդյունքներով։ Իսկ եթե շվեդները ձանձրանում են, ինձ համար դա այնքան էլ կարևոր չէ»,- մեջբերում է Դեշամին L’Équipe-ը։
Իսպանիայի և Ֆրանսիայի հավաքականների մասնակցությամբ կիսաեզրափակիչ հանդիպումը կկայանա հուլիսի 9-ին Մյունխենում, «Ալիանց Արենա» մարզադաշտում, մեկնարկը՝ 23:00-ին: