Իսպանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Լուիս դե լա Ֆուենտեն խոսել է թիմի հիմնական խաղացող Պեդրիի վնասվածքի մասին, որը նրան պատճառել էր Գերմանիայի հավաքականի կիսապաշտպան Տոնի Կրոսը Եվրո-2024-ի քառորդ եզրափակչի Գերմանիայի հետ խաղում (2:1)։
«Մեր թիմը ընտանիք է։ Ինչպես բոլոր ընտանիքներում, այնպես էլ այստեղ դրական ու բացասական բաներ են տեղի ունենում, և Պեդրիի վնասվածքը վերջինիս օրինակն է։ Դա մարտահրավեր է, բայց դժվարությունների հաղթահարումն օգնում է թիմային ոգու ձևավորմանը: Ես հպարտ եմ, թե որքան նվիրված են բոլորը», — դե լա Ֆուենտեի խոսքերն է մեջբերում Sport.es-ը: