Ֆրանսիայի հավաքականի և ՊՍԺ-ի հարձակվող Ռանդալ Կոլո Մուանին խոսել է ազգային հավաքականում Կիլիան Մբապեի ավագի դերի մասին։
«Նա ակումբում ևս մեր ավագն էր: Դա մի փոքր այլ է, բայց նրա համար նորմալ է, քանի որ Կիլիանը թիմ ղեկավարելու շնորհ ունի: Նա մտքեր ու խորհուրդներ է տալիս խաղացողներին։ Մբապեն բազմաթիվ իրադարձությունների միջով է անցել։ Կարծում եմ՝ նա ծնվել է թիմը առաջ տանելու համար»,- Կոլո Մուանիի խոսքերն է մեջբերում RMC Sport առցանց հրատարակությունը։