Իսպանիայի հավաքականի կիսապաշտպան Պեդրին պատասխանել է Գերմանիայի հավաքականի ֆուտբոլիստ Տոնի Կրոսի ներողությանը Եվրո-2024-ի քառորդ եզրափակիչ խաղում իրեն հասցրած վնասվածքի համար։ Հանդիպումը կայացել է հուլիսի 5-ին և ավարտվել 2։1 հաշվով՝ հօգուտ իսպանացիների։
«Շնորհակալ եմ խոսքերիդ համար, Տոնի: Սա ֆուտբոլ է, և նման բաներ տեղի են ունենում: Քո կարիերան և գավաթները հավերժ կմնան պատմության մեջ»,- գրել է Պեդրին իր սոցիալական ցանցի էջում։
Հանդիպման 8-րդ րոպեին Կրոսը խախտում է թույլ տվել Պեդրիի նկատմամբ, որից հետո իսպանացի ֆուտբոլիստին փոխարինել է կիսապաշտպան Դանիել Օլմոն։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Իսպանիայի հավաքականի կիսապաշտպան Պեդրին շարքից դուրս է մնացել մինչև 2024 թվականի Եվրոպայի առաջնության ավարտը Գերմանիայի հավաքականի կիսապաշտպան Տոնի Կրոսի խախտումից հետո ստացած վնասվածքի պատճառով։ Այս մասին հայտնում է Sport.es-ը։