«Մարսելի» գլխավոր մարզիչ Ռոբերտո դե Զերբին կիսվել է «Բրայթոնում» իր աշխատանքի մասին կարծիքներով։
«Բրայթոնի» ժամանակաշրջանը պատմական էր: Թիմը կարողացավ Պրեմիեր լիգայում զբաղեցնել վեցերորդ տեղը և խաղալ Անգլիայի գավաթում։
«Բրայթոնից» հեռանալը դժվար էր»,- դե Զերբիի խոսքերն է մեջբերում GFFN-ը։
Հունիսի 29-ին Դե Զերբին դարձավ «Մարսելի» գլխավոր մարզիչը։ Իտալացին երեք տարվա պայմանագիր է կնքել ակումբի հետ։