Դորտմունդի «Բորուսիայի» նախկին պաշտպան Մատս Հումելսը կարող է կարիերան շարունակել Ա Սերիայում։
Լրագրող Ջանլուկա դի Մարցիոյի խոսքերով, ֆուտբոլիստով հետաքրքրված է «Բոլոնիան»: Ակումբը փոխարինող է փնտրում Ռիկարդո Կալաֆիորիին, ով մոտ է Լոնդոնի «Արսենալ» տեղափոխվելուն։
Նախկինում Հումելսով հետաքրքրված էին նաև «Միլանը» և «Ռոման»։
35-ամյա ֆուտբոլիստը «Բորուսիայի» կազմում ընդհանուր առմամբ անցկացրել է 508 հանդիպում, որոնցում դարձել է 38 գոլի և 23 գոլային փոխանցման հեղինակ։