Ուրբաթ օրը Տոնի Կրոսն անցկացրեց իր պրոֆեսիոնալ կարիերայի վերջին հանդիպումը։ Ուրբաթ երեկոյան Բունդեսթիմը 1-2 հաշվով պարտվեց Իսպանիային։
Պարտությունից հետո Գերմանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Յուլիան Նագելսմանը մեկնաբանել է Տոնի Կրոսի՝ կարիերան ավարտելու որոշումը.
«Կարծում եմ՝ նա եզակի ֆուտբոլիստ է մեր երկրի համար։ Անշուշտ՝ պատմության լավագույններից մեկը: Նրա հաջողությունների մասին գիտեն բոլորը, բայց ոչ բոլորը գիտեն, թե ինչպիսի մարդ է նա։
Երբ նա իր կյանքի շատ դժվար պահի միջով էր անցնում, բաց խոսեց թիմի հետ։ Նա իրեն միշտ թիմի մի մասն է համարում»,- Նագելսմանի խոսքերը մեջբերում է ՈւԵՖԱ-ի կայքը։