Եվրոպական ֆուտբոլային ասոցիացիաների միությունը (ՈՒԵՖԱ) հավանություն է տվել «Մանչեսթեր Յունայթեդի» և «Նիցայի» մասնակցությանը Եվրոպայի լիգային այն բանից հետո, երբ «շահագրգիռ ներդրողների կողմից զգալի փոփոխություններ են կատարվել»։
Այս մասին տեղեկացնում է կազմակերպության պաշտոնական կայքը։
Բացի այդ, ՈՒԵՖԱ-ն հավանություն է տվել «Ժիրոնայի» և «Մանչեսթեր Սիթիի» մասնակցությանը Չեմպիոնների լիգայում «Ժիրոնայում» կատարված փոփոխություններից հետո, որոնք երաշխավորում են, որ «ոչ ոք ուղղակիորեն կամ անուղղակիորեն ներգրավված չէ որևէ կարգավիճակում այս թիմերի կառավարման և/կամ մարզական գործունեության մեջ»:
Այնուամենայնիվ, ընդգծվում է, որ «Մանչեսթեր Յունայթեդը»-«Նիցան» և «Մանչեսթեր Սիթին»-«Ժիրոնան» 2024 թվականի հուլիսից մինչև 2025 թվականի սեպտեմբերը չեն կարողանա ֆուտբոլիստներ վաճառել կամ վարձակալել միմյանց, բացառությամբ նախապես համաձայնեցված գործարքների: