37-ամյա պաշտպան Յան Վերտոնգենն ավարտել է կարիերան Բելգիայի հավաքականում այն բանից հետո, երբ իր ազգային թիմը դուրս մնաց Եվրոպայի 2024 թվականի առաջնությունից։
«Մարզումային դաշտում և խաղադաշտում դուք մեզ ցույց տվեցիք, թե ինչ է նշանակում լինել իսկական Կարմիր սատանա: Մենք կկարոտենք քեզ,Յան»,- ասվում է Բելգիայի հավաքականի մամուլի ծառայության՝ X սոցիալական ցանցում (նախկինում՝ Twitter) արված գրառման մեջ:
Պաշտպանն իր նորամուտը Բելգիայի հավաքականում նշել է 2007 թվականին։ Ընդհանուր առմամբ Յանն ազգային հավաքականի կազմում անցկացրել է 157 հանդիպում, որոնցում դարձել է 10 գոլի հեղինակ։
Եվրո-2024-ի խմբային փուլի արդյունքներով Բելգիայի հավաքականը վաստակել է չորս միավոր և զբաղեցրել 2-րդ տեղը E խմբում: Մրցաշարի 1/8 եզրափակիչում Բելգիան խաղացել է Ֆրանսիայի հետ և պարտվեց նվազագույն հաշվով:
Հանդիպման միակ գոլը խփվել է 85-րդ րոպեին, երբ Վերտոնգենը գնդակն ուղարկել է սեփական դարպասը։ Այսպիսով, բելգիացին դարձել է Եվրոպայի առաջնությունների պատմության ամենատարեց ինքնագոլի հեղինակը։