Չարենցավանի «Վան» է տեղափոխվել կենտրոնական պաշտպան Նորայր Նիկողոսյանը, հայտնում է ակումբի մամուլի քարտուղարությունը:
22-ամյա ֆուտբոլիստը հանդես է եկել «Սևան», «Լոկոմոտիվ», «Նորավանք» և «Նոա» ֆուտբոլային ակումբներում։
Նիկողոսյանը «Վան» է տեղափոխվել «ԲԿՄԱ» ֆուտբոլային ակումբից։ Ֆուտբոլիստի հետ կնքվել է մեկ տարվա պայմանագիր։
Հիշեցնենք՝ վերջերս «Վանի» գլխավոր մարզչի պաշտոնում նշանակվել էր Վահե Գևորգյանը: