Չարենցավանը ներկայացնող «Վանը» հայտարարել է թիմի 5 խաղացողների ակումբից հեռանալու մասին։
«Վան ՖԱ-ը ավարտում է համագործակցությունը Արսեն Եղիազարյանի, Արման Մկրտչյանի,Հովհաննես Նազարյանի, Օլաուլուվա Օջետունդեի և Նարեկ Հովհաննիսյանի հետ։ Ակումբը շնորհակալություն է հայտնում ֆուտբոլիստներին և մաղթում լավագույնը հետագա կարիերայում»,- նշված է ակումբի տարածած հայտարարության մեջ։
Հիշեցնենք, որ ավելի վաղ թիմը հայտնել էր Վահե Գևորգյանի հետ պայմանագիր կնքելու մասին, որը 2024/25 մրցաշրջանում կգլխավորի Չարենցավանը ներկայացնող ակումբը։