Նիդերլանդների հավաքականի նախկին կիսապաշտպան Ռուդ Գուլիտը խոսել է Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի խաղի մասին Եվրո-2024-ի 1/8 եզրափակչի Սլովենիայի հետ խաղում (0:0, 3:0 11-մետրանոցներով): Պորտուգալիայի առաջատարն այս խաղում 11 մետրանոցից վրիպել էր։ 39-ամյա Ռոնալդուի հարվածը 105-րդ րոպեին հետ է մղել Յան Օբլակը։
«Պորտուգալիայի հավաքականում կան խաղացողներ, որոնք կարող են նրանից շատ ավելի լավ հարվածել: Բայց Ռոնալդուն, ինչպես միշտ, ցանկանում էր ուշադրություն գրավել։ Անկեղծ ասած, ինձ այդ ամենը դուր չեկավ. նա վատնեց բոլոր այդ տուգանային հարվածները, չկարողացավ իրացնել 11 մետրանոցը, իսկ հետո լաց եղավ։ Ես տեսա նրա կոկորդիլոսի արցունքները։ Այն, ինչ Ռոնալդուն սկսեց իրեն թույլ տալ, անընդունելի է»,- Գուլիտի խոսքերն է մեջբերում FanzWord-ը։