Գերմանիայի հավաքականի կիսապաշտպան Տոնի Կրոսը խոսել է իր ազգային հավաքականի՝ 2024 թվականի Եվրոպայի առաջնության քառորդ եզրափակիչ դուրս գալու մասին։
«Կարծում եմ՝ մենք հասել ենք նվազագույն նպատակին։ Չեմ կարծում, որ մեր մրցաշարային ուղին դեպի քառորդ եզրափակիչ կարելի է աղետ անվանել։
Իհարկե, մենք մեր առջև նպատակ ենք դրել հաղթել մրցաշարում։ Մեր մոտիվացիան շատ ավելի հեռու գնալն է, քան քառորդ եզրափակիչը: Մենք համոզված ենք, որ կարող ենք դա անել»,- մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Տոնի Կրոսը։