Հուլիսի 3-ին կայացավ ՀՖՖ Գործադիր կոմիտեի հերթական նիստը, որի ընթացքում հաստատվեց 2024-2025 թթ. Պրոֆեսիոնալ ֆուտբոլի մրցումների անցկացման կանոնակարգը։ Այս մասին հայտնում է ՀՖՖ մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ գործկոմի անդամները միաձայն քվեարկել են կանոնակարգի հաստատման օգտին։
«Հայաստանի Պրեմիեր Լիգայի 2024-25 թթ. մրցաշրջանին կմասնակցեն 11 ակումբ՝ «Փյունիկ», «Նոա», «Արարատ-Արմենիա», «Ուրարտու», «Ալաշկերտ», «Արարատ», «Վեստ Արմենիա», «Շիրակ», «Վան» և ԲԿՄԱ ակումբները, ինչպես նաև Առաջին խմբի նախորդ մրցաշրջանի հաղթող «Գանձասարը»։
Ընդունված կանոնակարգի համաձայն՝ Հայաստանի Պրեմիեր լիգան կանցկացվի շրջանային մրցակարգով՝ երեք շրջանով։ Յուրաքանչյուր թիմ առաջին շրջանում կանցանցի հնգական տնային և արտագնա հանդիպում․ մրցակցին հյուրընկալող թիմը կորոշվի վիճակահանության արդյունքում։ Երկրորդ և երրորդ շրջաններում թիմերն կանցկացնեն մեկական հանդիպում սեփական և մրցակցի հարկի տակ»,-ասվում է ՀՖՖ հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք, որ ի սկզբանե նախատեսվում էր առաջնությունը անցկացնել 10 թիմով, քանի որ «Վեստ Արմենիան» մինչև վերջերս չէր հաստատում մասնակցությունը, բայց քանի որ դեռ որոշել էին մասնակցել, առաջարկ էր ուղարկվել «Սյունիքին»՝ դառնալու 12-րդ թիմը, սակայն կապանյան թիմը մերժեց այն։
Արդյունքում Հայաստանի առաջնության նոր մրցաշրջանում թիմերը կենտ թվով կլինեն, ինչը նշանակում է, որ թիմերից մեկը մի տուր բաց կթողնի։