Նիդերլանդների հավաքականի գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանը Ռումինիայի հավաքականի հետ Եվրոպայի 2024 թվականի առաջնության 1/8 եզրափակիչ հանդիպումից հետո խոսել է նարնջագույնների հարձակվող Կոդի Գակպոյի մասին։
«Նա կրկին աներևակայելի կարևոր դեր խաղաց: Նա ֆիզիկապես ուժեղ է, արագ և շատ խելացի»,- Կումանի խոսքը մեջբերում է ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը։
Հիշեցնենք՝ խաղն ավարտվեց Նիդերլանդների հաղթանակով՝ 3-0 հաշվով։