Թուրինի «Յուվենտուսի» նախկին ավագ Լեոնարդո Բոնուչին կարող է համալրել Իտալիայի հավաքականի մարզչական շտաբը։ Այս մասին հայտնում է Tuttosport-ը։
Աղբյուրի տեղեկություններով՝ այս գաղափարը կարող է կյանքի կոչվել առաջիկա շաբաթների ընթացքում։
Հիշեցնենք, որ Իտալիայի հավքականը ԵՎՐՈ-2024-ի 1/8-րդ եզրափակիչում 0։2 հաշվով պարտվեց Շվեյցարիայի ընտրանուն և դուրս մնաց պայքարից։