«Զենիթը» ցանկացել է ձեռք բերել Հայաստանի հավաքաանի և «Կրասնոդարի» ֆուտբոլիստ Էդուարդ Սպերցյանին, իսկ «Ժիրոնան» դեռ պաշտոնական առաջարկ չի արել:
Այս մասին Նոբել Առուստամյանին «Comment.Show»-ում տված հարցազրույցում խոսել է ProSports Management գործակալության ղեկավար Գերման Տկաչենկոն։
«Ժիրոնան» դեռ պաշտոնական առաջարկ չի արել Սպերցյանի համար, բայց կարող է դա անել։ Քանի որ նրանք հետաքրքրված են: Եվ ես գիտեմ, որ դու (դիմելով Նոբել Առուստամյանին — խմբ.) օգնել ես «Ժիրոնային» կապ հաստատել «Կրասնոդարի» հետր։ Այդ շփումը եղել է ակումբների միջև, բայց դա պաշտոնական առաջարկ չէ:
Դա կարո՞ղ է տեղի ունենալ: Բոլոր տարբերակները հնարավոր են։ Որևէ մեկի համար գաղտնիք չէ, որ «Զենիթը» մի փոքր, այսպես ասած, ագրեսիվ է գործել, առաջարկ է ուղարկել նաև Սպերցյանին։
-Այո՞:
-Այո: