Բրիտանացի երգիչ Էդ Շիրանը ելույթ է ունեցել ԵՎՐՈ-2024-ի Անգլիայի հավաքականի ճամբարում։ Այս մասին հայտնում է ազգային հավաքականի մամուլի ծառայությունը։
Ed Sheeran visits the England camp to give them a private performance 🎙️ pic.twitter.com/vp0vBD5SEc
— GRM Daily (@GRMDAILY) July 2, 2024
Ավելի վաղ «Երեք առյուծները» դուրս էին եկել Եվրոպայի առաջնության քառորդ եզրափակիչ՝ հաղթելով Սլովակիային (2:1): Անգլիայի հավաքականի կազմում գոլի հեղինակ դարձան Ջուդ Բելինգհեմը և Հարի Քեյնը:
Շվեյցարիայի հետ քառորդ եզրափակիչի հանդիպումը կկայանա շաբաթ օրը՝ հուլիսի 6-ին ժամը 20։00-ին։