Չարենցավանի «Վան» է տեղափոխվել աջ պաշտպան Ռոբերտ Հակոբյանը։ Այս մասին հայտնում է ակումբի մամուլի քարտուղարությունը:
27-ամյա ֆուտբոլիստը հանդես է եկել «Փյունիկ», «Արարատ», «Շիրակ» ֆուտբոլային ակումբներում։
Հակոբյանը «Վան» է տեղափոխվել «Վեստ-Արմենիա» ֆուտբոլային ակումբից։ Ֆուտբոլիստի հետ կնքվել է մեկ տարվա պայմանագիր։