Լևերկուզենի «Բայերի» և Շվեյցարիայի հավաքականի կիսապաշտպան Գրանիտ Ջական վնասվածք է ստացել և Անգլիայի հավաքականի դեմ ԵՎՐՈ-2024-ի քառորդ եզրափակիչի խաղից առաջ։ Այս մասին հայտնում է բրիտանական Daily Mail պարբերականը։
Աղբյուրի տեղեկություններով՝ փորձառու խաղացողի հետազոտության արդյունքները հայտնի կդառնան մոտ ժամանակներս։
Հիշեցնենք, որ Անգլիա-Շվեյցարիա հանդիպումը կկայանա շաբաթ օրը՝ հուլիսի 6-ին ժամը 20:00-ին։