Հայաստանի հավաքականի թեկնածու կիսապաշտպան Յուրի Գարեգինյանը կարիերան կշարունակի Չարենցավանի «Վանի» կազմում, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։
«Ուրախ ենք տեղեկացնել, որ Չարենցավանի «Վան» է տեղափոխվել Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Յուրի Գարեգինյանը։
30-ամյա ֆուտբոլիստը հանդես է եկել «Փյունիկ», «Նոա»,«Արարատ» ֆուտբոլային ակումբներում։ Հայաստանի հավաքականում անցկացրել է 1 հանդիպում։
Գարեգինյանը «Վան» է տեղափոխվել «Ալաշկերտ» ֆուտբոլային ակումբից։ Ֆուտբոլիստի հետ կնքվել է մեկ տարվա պայմանագիր»,- նշված է ակումբի տարածած հայտարարության մեջ։
Ավարտված մրցաշրջանում Գարեգինյանը «Ալաշկերտի» կազմում մասնակցել 24 հանդիպման՝ աչքի չընկնելով օգտակար գործողությամբ։