Պորտուգալացի հարձակվողը Գոնսալո Գրեգորիոն համալրել է «Նոայի» շարքերը, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։
«Շարունակում ենք համալրել հարձակման գիծը | Գոնսալո Գրեգորիո
Պորտուգալացի հարձակվողը կարիերայի մեծ մասն անցկացրել է հայրենիքում։ «Բելենենսեշի» պատանեկան թիմերում խաղալուց հետո Գոնսալոն համալրել է գլխավոր թիմի կազմը, այնուհետև խաղացել է «Կասա Պիայում», «Լեյշոեշում», «Վիլաֆրանկենսեում», «Պասուշ Ֆերեյրայում»։ 29-ամյա ֆուտբոլիստը «Նոա» է տեղափոխվել Բուխարեստի «Դինամոյից», որի կազմում անցկացրած 41 խաղում դարձել է 8 գոլի հեղինակ»,- ասված է ակումբի տարածած հայտարարութայն մեջ։
Հիշեցնենք, որ երեկ՝ հուլիսի 1-ին երևանյան ակումբը հայտնել էր Բուրկինա–Ֆասոյի հավաքականի կիսապաշտպան Գուստավո Սանգարեի հետ պայմանագիր կնքելու մասին։