Աշխարհի 5-րդ ռակետ, ռուս թենիսիստ Դանիիլ Մեդվեդևը 2020 թվականից ի վեր իր 230-րդ հաղթանակն է տարել Պրոֆեսիոնալ թենիսիստների ասոցիացիայի (ATP-ի) մրցաշարերում։ Սա վերջին տասնամյակի լավագույն արդյունքն է այս մրցաշարերի շրջանակում։
2020 թվականից ի վեր ATP-ներում հաղթանակների քանակով 2-րդը Անդրեյ Ռուբլյովն 224 հաղթանակ: Lավագույն հնգյակը եզրափակում են Ստեֆանոս Ցիցիպասը (222), Յանիկ Սիները (217) և Նովակ Ջոկովիչը (212):
Հիշեցնենք, որ հուլիսի 1-ին Դանիլը առաջին տուրի խաղում ջախջախիչ հաղթանակ տարավ ԱՄՆ-ը ներկայացուցիչ Ալեքսանդր Կովաչևիչի նկատմամբ՝ 6:3, 6:4, 6:2:
Ուիմբլդոնի մրցաշարի 2-րդ շրջանում Մեդվեդևի մրցակիցը ֆրանսիացի թենիսիստ, աշխարհի 102-րդ ռակետ Ալեքսանդր Մյուլերն էր։ Հանդիպումը կկայանա հուլիսի 3-ին ժամը՝ 14։00-ին։