MLS-ի մամուլի ծառայությունը հրապարակել է լիգայի Բոլոր աստղերի թիմի կազմը Մեքսիկայի առաջնության Բոլոր աստղերի թիմի հետ խաղի համար։
Հանդիպումը կկայանա Կոլամբուսում, հուլիսի 24-ին։
Թիմի կազմում է ընդգրկվել նաև «Կոլամբուսի» ուրուգվայահայ հարձակվող Դիեգո Ռոսի Մարաշլյանը։
Բոլոր աստղերի թիմի կազմում են նաև Լիոնել Մեսսին, Լուիս Սուարեսը, Ժորդի Ալբան և Սերխիո Բուսկետսն «Ինտեր Մայամիից», ինչպես նաև Հուգո Լորիսը, Ֆեդերիկո Բերնարդեսկին և Քրիստիան Բենտեկեն։