«Ինտերի» պաշտպան Խուան Կուադրադոն հեռացել է ակումբից, հայտնում է միլանցիների պաշտոնական կայքը։
36-ամյա կոլումբիացին թիմից հեռացել է ազատ գործակալի կարգավիճակով։ Կուադրադոն «Ինտերում» հանդես էր գալիս 2023 թվականի ամառվանից։
Անցած մրցաշրջանում պաշտպանն անցկացրել է 12 հանդիպում, որոնցում կատարել է երկու գոլային փոխանցում։
Հարձակվող Ալեքսիս Սանչեսը, ինչպես նաև կիսապաշտպաններ Դավի Կլասենը և Ստեֆանո Սենսին ևս լքել են Միլանի «Ինտերը»՝ ակումբի հետ պայմանագրի ժամկետի ավարտի պատճառով։