Լիսաբոնի «Բենֆիկան» հայտարարել է «Ալկմարի» հարձակվող Վանգելիս Պավլիդիսի տեղափոխության մասին։
25-ամյա հարձակվողը պորտուգալական թոփ-ակումբին արժեցել է 18 մլն եվրո, պայմանագիրը նախատեսված է հինգ տարով։
Նախորդ մրցաշրջանի վերջում Պավլիդիսին հաջողվեց դառնալ Նիդեռլանդների առաջնության լավագույն ռմբարկու։ Նա առաջնությունում ընդհանուր առմամբ խփել է 29 գնդակ, նույնքան է խփել նաև Լյուկ դե Յոնգը։ Իսկ եթե վերցնենք բոլոր մրցաշարերը, ապա դրանցում նա ընդհանուր առմամբ 33 գոլ է խփել մրցակիցներին։
Պավլիդիսը նաև Հունաստանի հավաքականի հարձակվող է։