«Նոայի» շարքերն է համալրել Բուրկինա–Ֆասոյի հավաքականի կիսապաշտպան Գուստավո Սանգարեն, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։
«Մեր թիմի նորեկ Գուստավո Սանգարեն 2017 թվականից հանդես է եկել ֆրանսիական տարբեր թիմերում։ 2021 թվականից Սանգարեն հանդես էր գալիս «Քյովիի Ռուան Մետրոպոլում» , որի կազմում Լիգա-2-ում անցկացրել է 92 խաղ ու դարձել 5 գոլի հեղինակ։ 27-ամյա ֆուտբոլիստը Բուրկինա-Ֆասոյի ազգային հավաքականի անդամ է: Ընտրանու կազմում անցկացրել է 31 խաղի ու դարձել 2 գոլի հեղինակ»,- նշված է ակումբի տարածած հայտարարության մեջ։
Հիշեցնենք, որ ավելի վաղ «Նոան» հայտնել էր Մաթեուս Այասի հետ պայմանագիր կնքելու մասին։