Հայազգի գեղասահորդուհի Ադելիա Պետրոսյանը ավարտեց միջնակարգ դպրոցը։ Ռուսաստանի չեմպիոնուհին լուսանկարներ է հրապարակել համացանցում, որոնցից մեկում անում է իր առաջին քայլերը, իսկ մյուսում նշում ավարտական երեկոն։
«Կարծես մի ակնթարթ… Մինչև 13 տարեկանը ես ամեն օր հնարավորություն ունեի դպրոց գնալու, և դա ինձ դուր էր գալիս: Դպրոցում ունեի հարազատ ուսուցիչներ և հիանալի տնօրեն, որոնք արեցին հնարավոր ամեն ինչ, որպեսզի դասերը համապատասխանեն իմ բարդ գրաֆիկին, և դա մեծ սիրով ու բարությամբ։ Շնորհակալություն հուզիչ ավարտական երեկոյի համար»,- գրել է երիտասարդ չեմպիոնուհին։
Նշենք, որ 17-ամյա Ադելիա Պետրոսյանը հայտնի մարզիչ Էթերի Տուտբերիձեի սանն է։ Ադելիան հանդիսանում է ՌԴ-ը չեմպիոն, Ռուսաստանի Գրան Պրիի եզրափակիչի հաղթող, Ռուսաստանի առաջնության բրոնզե մեդալակիր։ Պատանիների գրան պրիների շարքի կրկնակի մեդալակիր՝ ոսկի՝ 2021-ին Սլովենիայում և բրոնզե՝ 2021-ին Սլովակիայում: