McLaren-ի ավտոարշավորդ Լանդո Նորիսը պատասխանել է Ավստրիայի Գրան Պրի մրցավազքում աշխարհի եռակի չեմպիոն Մաքս Ֆերստապենի հետ մրցակցության մասին հարցին, որն ավարտվել է բախումով։
«Այժմ ոչ թե ես պետք է խոսեմ, այլ նա։ Ես փորձում եմ լավ, արդար մրցավազք վարել, և դա այն չէր, ինչ ես ստացա դրա դիմաց։ Ինչպե՞ս կանդրադառնա միջադեպը մեր ընկերության վրա․ չգիտեմ։ Դա կախված է նրանից, թե ինչպես նա կբացատրի կատարվածը։ Եթե նա ասի, որ ոչ մի վատ բան չի արել, ուրեմն ես կկորցնեմ հարգանքս նրա նկատմամբ: Եթե նա ընդունի, որ ինչ-որ հիմարություն է արել, ես կփորձեմ հասկանալ»,- ասել է Նորիսը Sky Italia-ի եթերում:
Հիշեցնենք, որ մրցաշրջանի առաջատար հոլանդացի Մաքս Ֆերստապենը մրցավազքի ընթացքում բախվել է բրիտանացի Լանդո Նորիսի մեքենային, ինչի արդյունքում զբաղեցրել 5-րդ տեղը: Նորիսը լքել է մրցարշավը: