«Այաքսը» իր պաշտոնական կայքի միջոցով հայտարարել է, որ «Մեցը» ակտիվացրել է վրացի հարձակվող Ժորժ Միկաուտաձեի տրանսֆերը գնելու տարբերակը։
Ֆրանսիական ակումբը 23-ամյա վրացու համար կվճարի 13 միլիոն եվրո։ Միկաուտաձեն հունվարից վարձավճարով հանդես է գալիս «Մեցում»:
Նշենք, որ Ժորժ Միկաուտաձեն դեռևս գլխավորում է ԵՎՐՈ-2024-ի լավագույն ռմբարկուների ցուցակը՝ Ջամալ Մուսիալայի ու Իվան Շրանցի հետ միասին։ Հիշեցնենք, որ Վրաստանը 1/8-րդ եզրափակիչում 1։4 հաշվով պարտվեց Իսպանիային և դուրս մնաց պայքարից։