«Լիվերպուլը» հրաժարվել է «Նյուքասլի» և Անգլիայի հավաքականի 23-ամյա հարձակողական ոճի կիսապաշտպան Էնթոնի Գորդոնին ձեռք բերելու մտքից, հայտնում է The Telegraph-ը։
Աղբյուրի տեղեկություններով՝ մերսիսայդցիները հրաժարվել են գնել Գորդոնին այն բանից հետո, երբ «Կաչաղակները» ցանկացել են գործարքում ներառել «Կարմիրների» պաշտպան Ջարել Քուանսային։
Հիշեցնենք, որ ավարտված մրցաշրջանում Գորդոնը «Նյուքասլի» կազմում մասնակցել է 49 հանդիպման՝ դառնալով 12 գոլի և 11 գոլային փոխանցման հեղինակ։ Ֆուտբոլիստի գործող պայմանագրի ժամկետը «Նյուքասլի» հետ նախատեսված է մինչև 2026 թվականի ամառը: