Transfermarkt-ը կազմել է 2024 թվականի հուլիսի 1-ից ազատ գործակալի կարգավիճակ ունեցող (առանց ակումբի) ամենաթանկ ֆուտբոլիստների ցանկը։
Առաջին տեղում Ֆրանսիայի հավաքականի կիսապաշտպան Ադրիեն Ռաբյոն է, որը հեռացել է իտալական «Յուվենտուսից»։ 29-ամյա խաղացողի տրանսֆերային արժեքը գնահատվում է 35 միլիոն եվրո։