Շփիլբերգում (Ավստրիա) երեկ կայացել է Ֆորմուլա 1-ի 2024 թվականի 11-րդ փուլի մրցավազքը։ Մրցավազքի հաղթող է դարձել Mercedes-ի ավտոարշավորդ, բրիտանացի Ջորջ Ռասելը։
Մրցաշրջանի առաջատար հոլանդացի Մաքս Ֆերստապենը մրցավազքի ընթացքում բախվեց բրիտանացի Լանդո Նորիսի մեքենային և զբաղեցրեց միայն հինգերորդ տեղը: Նորիսը լքեց մրցարշավը:
Ֆորմուլա 1. Ավստրիայի Գրան Պրի. Մրցավազք:
1. Ջորջ Ռասել (Մերսեդես) – 71 շրջան
2. Օսկար Պիաստրի (Մաքլարեն) +1.906
3. Կարլոս Սայնս (Ֆերարի) +4.533