«Մանչեսթեր Յունայթեդը» դիմել է Մյունխենի «Բավարիային» թիմի հոլանդացի կենտրոնական պաշտպան Մատեյս դե Լիգտի հնարավոր տրանսֆերի համար, հայտնում է լրագրող Մարկ Վերվեյը։
Աղբյուրի տեղեկություններով՝ «Մանչեսթեր Յունայթեդը» դե Լիգտին առաջարկել է պայմագաիր մինչև 2029 թվականը։ Ինքը՝ հոլանդացին դեմ չէ փոխել ակումբային գրանցումը, քանի որ չի ցանկանում լինել մյունխենյան ակումբի կենտրոնական պաշտպանի չորրորդ կամ հինգերորդ ընտրությունը։
Սպասվում է, որ առաջիկայում կողմերի միջև համաձայնություն ձեռք կբերվի։ «Կարմիր սատանաները» փորձում են նաև ընդհանուր հայտարարի գալ «Բավարիայի» հետ փոխհատուցման չափի հարցում։
Հիշեցնենք, որ 2 տարի առաջ մյունխենյան ակումբը հոլանդացու համար Թուրինի «Յուվենտուսին» վճարեց 67 միլիոն եվրո։