«Բարսելոնայի» իսպանացի կիսապաշտպան Սերխիո Ռոբերտոն պաշտոնապես ստացել է ազատ գործակալի կարգավիճակ։
32-ամյա ֆուտբոլիստը չի երկարաձգել պայմանագրի ժամկետը կատալոնական թիմի հետ, որն ուժի մեջ էր մինչև 2024 թվականի հունիսի 30-ը։ Այնուամենայնիվ Ռոբերտոն դեռ կարող է մնալ «Բարսելոնայում»։ Հնարավոր է, որ գրանցման հետ կապված խնդիրները լուծվեն և ակումբը նոր պայմանագիր առաջարկի իր ավագին։
Նշվում է, որ 32-ամյա խաղացողի նկատմամբ հետաքրքրություն են ցուցաբերում Լա լիգայի մի քանի ներկայացուցիչներ և Միլանի «Ինտերը։