Ուկրաինայի հավաքականի և Մադրիդի «Ռեալի» դարպասապահ Անդրեյ Լունինը կարող է կարիերան շարունակել Անգլիայի Պրեմիեր լիգայում։ Այս մասին հայտնում է El Nacional-ը։
Աղբյուրի համաձայն՝ ուկրաինացի դարպասապահի ծառայություններով հետաքրքրված է Լոնդոնի «Արսենալը»: Թիմի գլխավոր մարզիչ Միկել Արտետան անձամբ է հետաքրքրված ուկրաինացու տեղափոխությամբ։
Նշվում է, որ «Արքայական» ակումբն իր հերթին պատրաստ է բաց թողնել Լունինին, եթե «Զինագործները» նրա համար վճարեն մոտ 25 միլիոն եվրո։ Նրա գործող պայմանագրի ժամկետը «Սերուցքայինների» հետ նախատեսված է մինչև 2025 թվականի կեսերը: