Գերմանիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Տոնի Կրոսը սոցցանցերում գրառում է կատարել «Արքայական» ակումբում իր վերջին օրվա մասին։
«Սա իմ վերջին օրն է որպես «Ռեալի» խաղացող։ Տարօրինակ զգացողություն է, բայց ես միշտ կմնամ ձեզնից մեկը։ Հավերժ երախտապարտ եմ ձեզ»,- գրել է Կրոսը սոցցանցում:
Հիշեցնենք, որ այսօր՝ հուլիսի 1-ին ավարտվեց 34-ամյա խաղացողի գործող պայմանագրի ժամկետը «Սերուցքայինների» հետ։ Տոնին մադրիդյան գրանդի կազմում հանդես էր գալիս 2014 թվականից, որտեղ տեղափոխվել է Մյունխենի «Բավարիայից»։
Ընդհանուր առմամբ, կիսապաշտպանը «Ռեալի» կազմում անցկացրել է 464 հանդիպում՝ դառնալով 28 գոլի և 98 գոլային փոխանցման հեղինակ։