Անգլիացի նախկին անվանի ֆուտբոլիստներ Գարի Նևիլը և Յան Ռայթը բավականին բուռն կերպով և մեծ ցնծությամբ նշել են ԵՎՐՈ-2024-ի 1/8-րդ եզրափակիչում Սլովակիայի դեմ (2։1) խփած Բելինգհեմի գոլը։
Think garry neville and ian wright enjoyed that bellingham goal 😂 pic.twitter.com/8HQWXfYBPT
— Big D (@DBsHorseAdvice) June 30, 2024
Անգլիացիները պարտվելիս են եղել մինչև խաղի հիմնական ժամանակին ավելացրած 4-րդ րոպեն։ «Երերք առյուծների» համար փրկօղակ է հանդիսացել Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Ջուդ Բելինգհեմի գոլը, որը 95-րդ րոպեին շրջադարձ հարվածով հավասարեցրել է հաշվի տարբերությունը, ինչից շատ չանցած լրացուցիչ ժամանակում Քեյնը կրկնապատկել է այն։
Հիշեցնենք, որ Անգլիայի հավաքականը քառորդ եզրափակիչում կհանդիպի Շվեյցարիայի ընտրանուն։ Հանադիպումը կկայանա հուլիսի 6-ին ժամը՝ 20։00-ին։