Հայաստանի հավաքականի և «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը կարող է հեռանալ թիմից և կարիերան շարունակել Իսպանիայում։
Ինչպես հայտնում է Armenie Football-ը սոցիալական ցանցերում, «Ժիրոնան» պաշտոնական առաջարկ է արել «Կրասնոդարին» Սպերցյանի համար։ Հնարավոր գործարքի գումարը չի բացահայտվում։
Անցած մրցաշրջանում Սպերցյանը բոլոր մրցաշարերում մասնակցել է 33 հանդիպման, որոնցում դարձել է 11 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ։ Ֆուտբոլիստի գործող աշխատանքային պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2026 թվականի ամառը: Transfermarkt պորտալում ներկայացված տեղեկատվության համաձայն՝ ֆուտբոլիստի շուկայական արժեքը կազմում է 18 միլիոն եվրո։