Իսպանիայի հավաքականի կիսապաշտպան Ռոդրին ճանաչվել է Գերմանիայում ընթացող Եվրոպայի 1/8 առաջնության՝ Վրաստանի դեմ խաղի լավագույն խաղացող։ Այս մասին հայտնում է ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը։
Խաղը կայացել է Քյոլնի Rhein-Energie մարզադաշտում և ավարտվել է իսպանական թիմի հաղթանակով՝ 4։1 հաշվով։
Այսպիսով, Իսպանիայի հավաքականը դուրս է եկել Եվրո-2024-ի քառորդ եզրափակիչ, որտեղ կխաղա Գերմանիայի հետ։ Վրաստանի հավաքականը լքել է մրցաշարը։
Ռոդրին Իսպանիայի հավաքականում հանդես է գալիս 2018 թվականից։ Ընդհանուր առմամբ, ֆուտբոլիստը թիմի կազմում անցկացրել է 53 հանդիպում, որոնցում դարձել է չորս գոլի և երկու գոլային փոխանցման հեղինակ։ Transfermarkt պորտալում ներկայացված տեղեկատվության համաձայն՝ ֆուտբոլիստի շուկայական արժեքը կազմում է 120 միլիոն եվրո։