Նիդերլանդների հավաքականի հարձակվող Մեմֆիս Դեպայը խոսել է ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանի հետ հարաբերությունների մասին։
«Ես զգում եմ նրա վստահությունը և ցանկանում եմ նույն կերպ պատասխանել նրան։ Դա շատ կարևոր է։ Եթե հասնեմ իմ մակարդակին, ոչ մեկի մոտ կասկած չի լինի։ Ամեն ինչ տալիս եմ թիմի համար։ Մարզչի վստահությունը կարևոր է»,- Դեպայի խոսքը մեջբերում է Mundo Deportivo առցանց հրատարակությունը։