Երևանի «Արարատի» շարքերն է համալրել 21-ամյա կիսապաշտպան Գոռ Լուլուկյանը: Այս մասին տեղեկացնում է ակումբի մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ ֆուտբոլիստի և ակումբի միջև ստորագրվել է երկու տարվա պայմանագիր:
Գոռ Լուլուկյանը «Ուրարտուի» ակադեմիայի սան է: Այս ակումբի գլխավոր թիմում նա մասնակցել է Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 18 խաղի և դարձել է 2 գոլի հեղինակ: Վերջին երկու մրցաշրջանները Լուլուկյանն անցկացրել է ԲԿՄԱ-ի կազմում, որի կազմում մասնակցել է 51 խաղի և դարձել է 5 գոլի հեղինակ:
Գոռ Լուլուկյանն «Արարատում» կխաղա 9 համարի մարզաշապիկով: